Ներկան ու անցյալը այս պահին քննարկողներ շատ կան, իսկ ես կխոսեմ ապագայի մասին
Advertisement 1000 x 90

Ներկան ու անցյալը այս պահին քննարկողներ շատ կան, իսկ ես կխոսեմ ապագայի մասին

Աշոտ Խուրշուդյանի հրապարակումը.

«Միշտ ասել եմ, Հայաստանը ԱՊՀ բոլոր երկրներից կիլոմետրերով առաջ է։ Սակայն ռիսկ կա Հայաստանի ապագան հետ պտտել նախ մտածողությամբ, իսկ հետո այդ մտածողությունից բխող գործողություններով։ Որո՞նք են այն մտքերը, որոնք Հայաստանին հետ են գցում.
1/ կուսակցության մասին սովետական պատկերացումները,
2/ երկիրը կառավարելու սովետական ու նեոլիբերալ/կապիտալսիտական կառավարման պատկերացումները
3/ արևմտյան իրավապաշտպան նարատիվներն ու գնահատականները,
4/ իշխանությունը պատկանում է ժողովրդին բոլշևիկյան ինտերպրետացիան

Այս շարքը կարող եմ երկար շարունակել։ Ու սրանք բոլորը տանում են անցյալ։

Ապագայի համար կարևոր է հասկանալ, որ, որպեսզի նույն անցյալ ճանապարհը չկրկնենք, կառավարման նոր մոդելի պիտի պատրաստ լինենք։ Իսկ նոր մոդելը աչքներիս առաջ դրված է։ Նույնիսկ այս սահմանադրությամբ հնարավոր է այլ լուծումների գնալ։ Պառլամենտարի՞զմ էինք ուզում, դե եկեք կյանքի կոչենք, բայց իսկական, ոչ թե հրամցվածը։ Դրա համար բավարար է կազմել նոր կոալիցիա և փոխել շաբաթներ առաջ ընդունված կառավարության մասին օրենքը։ Նվազեցնել վարչապետի գերլիազորությունները, ավելացնել կաբինետային կառավարման մոդելը։ Իսկ թե ինչ կաբինետ կազմել ու ինչպես աշխատեցնել պարլամենտարիզմը առայժմ էական էլ չի գրելը, եթե դեռևս չեք կարողացել փոխել մտածողության պարադիգմը։ Եթե փոխել եք, ապա ինքներդ կպատասխանեք այդ հարցերին։ Իմ պատասխանն է՝ հենց սա է բանակցության բովանդակային մասը։ Դասական հեղափոխության կամ դասական դիկտատուրայի բոլոր ճանապարհները հետ են պտտելու մեր անիվը։ Մինչդեռ, կարելի է միանգամից շարունակել երկրի կառավարումը՝ սակայն լրիվ այլ մոտեցումներով։ Այն մոտեցումներով ինչը բխում է բոլորիս շահերից։

ՀԳ
Ժամանակին գրել էի, որ ոնց որ թե վերադարձանք 1996 թվականը, որտեղ բանակցության շանս կար։ Հեչ արվեց այդ շանսը ու վերադարձանք 1991 թվական։ Կոմունիստներից իշխանությունը վերցնելով ներքաղաքական ինտրիգների ականատես եղանք, պատասխանատվությունը սրա-նրա վրա գցելու վստահության կուսակցությունը՝ ՀՀՇ-ն մասնատվելու ու լիքը այլ բաների, որոնք երիտասարդները չեն տեսել, իսկ մեծ սերունդը պարտավոր է հիշեցնել։ Եկեք մեր մտածողությամբ հետ չգնանք մինչև 1991 թվականը ու չփորձենք նորից անցնել նույն ճանապարհը։ Այսօր այլ իրականություն է, կարելի է այսօրվա կետից շարունակել զարգացնել Հայաստանը։

ՀՀԳ
Հույզերն անջատած մտածելը դժվար է։ Փորձում եմ»։