Իզաբելլա Աբգարյանի գրառումը.
«Այսօր աննախադեպ բան է տեղի ունեցել
Դասադուլ անող մի խումբ ուսանողներ ժողովի են հրավիրել Բրյուսովի անվան համալսարանի ադմինիստրացիային և ներկայացրել իրենց պահանջները: Այն է՝ ապակուսակցականացնել ԲՈՒՀԸ և հատկապես Ուսանողական խորհուրդը:
Ուսանողները ներկայացրել են այն բոլոր փաստերը, երբ ներքաշված են եղել ՀՀԿ միջոցառումներում և տվել կոնկրետ անուններ:
Ադմինիստրացիայի կողմից առաջարկ է արվել ուսանողներին մշակել և ներկայացնել նոր կանոնադրություն:
Հպարտ եմ նման ուսանողներով և ակնկալում եմ, որ հետևողական կլինեն ու դուրս կշպրտեն կրթօջախներից կուսակցականացման աղբը:
Կեցցեք»: