![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/04/levon.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Զրույցի քննարկման միակ առարկան եղել է ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից դուրս գալու խաղաղ և անկորուստ ճանապարհը: