Հռոմի Ֆրանցիսկոս պապը որոշել էր իր անվանակոչության տոնը նշել՝ կազմակերպելով երեք հազար փաթեթվածք պաղպաղակի բաժանում չքավոր հռոմեացիներին: Այդ մասին հայտնել է ԱՆՍԱ գործակալությունը:
«Սուրբ հայր Ֆրանցիսկոսը ցանկացել է իր անվանակոչության օրը նշել Հռոմի աղքատների ու անօթևանների հետ: Ուստի Պապական գթասիրության ծառայությունն այն օրը, երբ եկեղեցին հիշատակում է Սուրբ Գևորգին, 3 հազար բաժին պաղպաղակ կբաժանի»,- մեջբերում է գործակալությունը Սուրբ աթոռի հաղորդագրությունը: Ֆրանցիսկոս պապը (մինչև ընտրվելը Խորխե Մարիո Բերգոլիոն) անվանակոչության տոնը նշում է Սուրբ Գէորգի օրը՝ ապրիլի 23-ին: Խորխեն Գևորգ անվան իսպանալեզու անալոգն է: