Մայքլ Ջեքսոնի կիսակոշիկները, որոնցով նա առաջին անգամ բեմի վրա անցել է «լուսնային քայլվածքով», վաճառքի են հանվել Կալիֆոռնիայի GWS աճուրդում: Այդ մասին հայտնել է Sky News բրիտանական հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան աճուրդի տունը:
Փափուկ սև կաշվե կոշիկները՝ Ջեքսոնի ֆիրմային, սահող քայլվածքի համար, որը փորձել են նմանակել բազմաթիվ աստղեր և երգչի երկրպագուներ, նախնական կարգով գնահատվել է 10 հազար դոլար:
«Այս «մոգական» լոֆերներն առաջին անգամ են դրվել աճուրդի,- ասված է GWS-ի հաղորդագրության մեջ:- Եվ նման կիսակոշիկներ, մեր տվյալների համաձայն, աճուրդներում չեն հայտնվել վերջին 35 տարվա աընթացքում»: Կոշիկներին կցված է նամակ, որում խորեոգրաֆ և պարող Լեսթեր Վիլսոնը հաստատում է կոշիկի իսկությունը, որը Ջեկքոսն իրեն նվիրել էր եղբայրների հետ փորձից հետո: Աճուրդը մայիսի 26-ին կանցկացվի Լոս Անջելեսի Hilton հյուրանոցում: