
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Երևանում տիրող իրավիճակին:
Ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է:
Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով»: