
France Football պարբերականը հաշվել է ֆուտբոլիստների և մարզիչների եկամուտները:
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ամենաբարձր վարձատրվողն է՝ 126 միլիոն եվրո: Այդ գումարի մեջ մտնում են աշխատավարձը, հավելավճարը և գովազդից ստացված եկամուտը:
Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 94:
Երրորդ տեղում է ՊՍԺ-ի առաջատար Նեյմարը՝ 81.5 միլիոն եվրո:
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն՝ 26: