Մենք մեր հարցերը պետք է լուծենք իրար հարգելով, իրար հետ լեզու գտնելով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:
«Մեր հարցերը ոչ ոք չի լուծի, եթե մենք չլուծենք, պետք է միասնական լինենք: Եթե միասնական լինենք, սահմանին զինվորն էլ ամուր կմնա, սահմանամերձ ժողովուրդն էլ լավ կզգա»,-նշեց նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին, Մանվել Գրիգորյանը նկատեց. «Այս 26-27 տավա մեջ իշխանափոխություն է լինում, մարդիկ գալիս-գնում են, ժողովուրդը կայուն է: Տեսնում եք 103 տարվա պատմությունը մենք ողբում ցավում ենք»: