Իսրայելացի զինվորականները Հորդանան գետի Արևմտյան ափին քանդել են այն պաղեստինցու տունը, որը մասնակցել Է իսրայելացի ռաբբիի սպանությանը: Այդ մասին հայտնել Է բանակի մամուլի ծառայությունը: Բնակելի շինությունների ցուցադրական քանդումը, որն անօթևան Է թողնում ահաբեկիչների հարազատներին, Իսրայելի իշխանությունների կողմից օգտագործվում Է որպես պաղեստինյան բռնության կանխարգելման միջոցներից մեկը, երկու տարում որի զոհ Է դարձել ավելի քան 50 մարդ: «Անցած գիշեր Իսրայելի Պաշտպանության բանակի ինժեներական զորքերը սահմանապահ ոստիկանության և քաղաքացիական վարչակազմի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ Ջենինում քանդել են Մուհամեդ Քունբայի տունը»,- հայտնել են զինվորականները:
Բանակը պաղեստինցուն համարում Է այն ահաբեկչական բջջի անդամ, որը հունվարին սպանել Է ռաբբի Ռազիել Շևախին: Զինյալներն Արևմտյան ափի հյուսիսային մասի խճուղիներից մեկում գնդակոծել Էին ավտոմեքենան, որով գնում Էր վեց երեխաների 35-ամյա հայրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: