
Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն, իսկ այսօր այն հանդես է գալիս յուրահատուկ միասնականությամբ` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:
Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը և զորացնի ժամանակակից հասարակության պարտավորությունը` կանխելու նման վայրագությունների կրկնությունը:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը»,- գրել է Մխիթարյանը: