Այն փաստը, որ սմարթֆոններն ու զանազան գադջետները վնասում են տեսողությանը, անհանգստացնում է դրանց օգտատերերին: Սակայն գադջետներ արտադրող ընկերությունները մշակել են մի շարք տարբերակներ տեսողությունը պահպանելու համար:
Որպեսզի նվազեցնեք տեսողությանը հասցրած վնասները, iPhone և iPad օգտագործելիս խորհուրդ է տրվում օգտագործել գիշերային ռեժիմը: Այն հասանելի էր օգտատերերին դեռևս iOS 9.3-ի ժամանակից: Հաշվի առնելով օրվա ժամն ու լուսավորության մակարդակը՝ գիշերային ռեժիմը փոփոխում է էկրանի գույներն ու լուսավորության չափը:
Ի տարբերություն Android-ի, App Store-ում չկան այնպիսի հավելվածներ, որոնք կկարգավորեն էկրանի լուսավորությունը: Սակայն, կան մի շարք հավելվածներ, որոնք կօգնեն այլ միջոցներով պահպանել տեսողությունը:
Проверка зрения HD
Սա նոր հավելված չէ, սակայն դեռևս շատ ակտուալ է օգտատերերի շրջանում: Զանազան թեստերի միջոցով կարող եք պարզել, թե ինչ խնդիրներ ունեն աչքերը: Տեսողության խնդիրները հնարավոր է հասկանալ շատ վաղ շրջանից:
iКулист
Հավելվածի միջոցով կարող եք ստուգել երեխաների տեսողությունը: Այստեղ թեստերը խաղերի տեսքով են: Նախորդ հավելվածի նման այս հավելվածը ևս չի փոխարինի ակնաբույժին, բայց կարող է ճիշտ ուղղություններ ցույց տալ:
Eye Workout
Այս հավելվածը նրանց համար է, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի և գադջետների էկրանի առաջ: Այստեղ հավաքագրված են հեշտ և պարզ վարժություններ, որոնք կօգնեն հանգստացնել աչքերը:
Blimb
Այս հավելվածում ևս հավաքագրված են շատ պարզ և հեշտ վարժություններ աչքերի համար: Հավելվածը երկար ժամանակ չի խլում, բայց պահանջում է պարբերաբար կրկնել վարժությունները:
Мои глаза
Հավելվածն այն մարդկանց համար է, ովքեր երբեք չունեն ժամանակ: Հատուկ նման մարդկանց համար հավելվածում կան արագ վարժություններ, որոնց վրա պետք չէ ծախսել երկար ժամանակ:
Eyehacks
Այս հավելվածն օգնում է աչքերի հոգնածության դեպքում: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ստեղծել սեփական գրաֆիկ և մարզել աչքերն ամեն օր:
Սիրարփի Աղաբաբյան