Ես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի «Մարտական խաչ» շքանշանների ասպետ, գնդապետ Արթուր Ալեքսանյանս և «Կարմիր բերետներ 5165» հասարակական կազմակերպությունը միանում ենք համաժողովրդական ընդվզմանը։ Կոչ ենք անում այսօրվա գլխատված իշխանություններին՝ խաղաղ և անցնցում հանձնել իշխանությունը՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության։
Պահանջում եմ զերծ մնալ ցուցարարների և շարժման մասնակիցների նկատմամբ ուժի հնարավոր կիրառման, ինչպես նաև քաղաքական կեղտոտ մանիպուլյացիաների և մուտիլովկաների որևէ դրսևորումից։ Նաև կոչ եմ անում Արցախյան պատերազմի բոլոր վետերաններին և իմ մանրտական ընկերներին՝ սատար կանգնել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին այս օրհասական պահին։