
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը նույնպես միացավ ժողովրդին, իր ընտրողներին տրված խոստմանը համաձայն: «Սիրելի հայրենակիցներ… Իմ ընտրողներին տրված խոստմանը համաձայն: Ես միանում եմ իմ ժողովրդին: Սա իմ որոշումն է: Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին: Թող հաղթի ժողովրդի կամքը»,- գրված է պատգամավորի ֆեյսբուքյան էջում: