Սպարտակ Սեյրանյանի գրառումը.
«Մարդ պետք է սկզբունք ունենա` մարդկային ու արժեհամակարգային: Ու խոսքով, գործողություններով պետք է համընկնի իր սկզբունքներին: Հարգում եմ յուրաքանչյուրի սկզբունքն`անկախ նրանից, դրանք որչափ են համընկնում կամ հակադրվում իմ սկզբունքներին:
Ու չեմ էլ ակնկալում, առավել ևս` պահանջում, որ դրանք համընկնեն, որպեսզի դրանից հետո նոր հարգեմ դիմացինին ու իր սկզբունքները: Ու մարդուն էլ վերաբերվում եմ ոչ թե իմ, այլ իր իսկ սկզբունքներին համապատասխանելու չափով: Դրա համար էլ ուրախ եմ, որ հերթական անգամ ինքնադրսևորվում են բոլոր տեսակի ու գույնի անսկզբունքայիններն ու սկզբունքներն օրական մի քանի անգամ փոխողներն, ովքեր լրահոսին կամ ֆեյսբուքի տրամադրություններին հետևելով այսօր ասում են երեկվա ասածների հակառակը, վաղն էլ ասելու են դրա հակառակը:
Հուսամ այդ ինքնադրսևորումը բավարար չափով տեսանելի է ամենքին, քանզի այդ տեսակը հենց միայն իր ներկայությամբ միշտ ապականել է ու հիմա էլ կարող է ապականել ցանկացած լավ բան:
Ու շատ ուրախ եմ, որ վերջին օրերին ոմանք (որոնցից շատերի ներկայությունն առանձնապես չեմ էլ զգացել) ջնջել են ինձ իրենց վիրտուալ ընկերների ցանկից:
Հուսամ, երբ ամեն բան այս կամ այն ձևով կկարգավորվի ( վստահ եմ` հաստատ կկարգավորվի ), դրանք կրկին ինձ ընկերանալու առաջարկ չեն ուղարկի:Եվ ոչ միայն վիրտուալ:
Հ.Գ. Բոլոր արդարացումները, «հիմնավորումներն» ու ոչ ադեկվատ մեկնաբանություններն այս անգամ ջնջելու եմ»: