Տիգրան Հակոբյան. «Ապշելու մեծամտություն և ինքնախոստովանություն»
Advertisement 1000 x 90

Տիգրան Հակոբյան. «Ապշելու մեծամտություն և ինքնախոստովանություն»

«Հարգելի լրագրողներ, այն պատգամավորին, որը հայտարարում է, որ ինքը հիմա ժողովրդի կողքին է կանգնել, խնդրում եմ երկու հարց տվեք:

1. Իսկ մինչև հիմա ու՞մ կողքին էր: 2. Եթե պատգամավորը ժողովրդի կողքին է կանգնում, ապա խոստավանում է, որ ինքը ժողովուրդ չի: Ուրեմն, հարցրեք, որպես ի՞նչ ա կանգնում ժողովրդի կողքին՛ լուսաֆորի ստոլբ, այլմոլորակային, երթուղային տաքսի, ռոբոտ, Աստծո պատվիրակ:

Ապշելու մեծամտություն և ինքնախոստովանություն, միաժամանակ. ես գալիս եմ կանգնեմ ժողովրդի կողքը…»,- գրել է հրապարակախոս Տիգրան Հակոբյանը:



Նման նյութեր