Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ոստիկանության կապիտան է միացել շարժմանը:
Մենք պարզաբանում խնդրեցինք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, որի ղեկավար Աշոտ Ահարոնյանը ասաց. «Հիշյալ ոստիկանը ծառայում էր Գավառի բաժնում՝ որպես անչափահասների գծով տեսուչ, և, բնականաբար, նա չի իրականացրել հասարակական կարգի պահպանում: Հասկանալի է, որ մահակով և վահանով գործառույթ չի իրականացրել: Ուստի, անհասկանալի է իր արարքին նրա բացատրությունը»:
Մեր հարցին՝ գուցե հիասթափվել է, ոստիկանության լրատվական ծառայության ղեկավարը պատասխանեց. «Այս ոստիկանի այդ որոշումը, թերևս, մեկ պատճառ կարող էր ունենալ՝ նրա ընտանիքի բոլոր անդամները՝ տարբեր ճանապարհներով բնակություն են հաստատել ԱՄՆ-ում: Նա, ըստ նրա գործընկերների, մասնակցել է «Գրին քարտի» խաղարկությանը: Նա, թերևս, ընտրել է ընտանիքին վերամիավորվելու այս ճանապարհը: Ի դեպ, նա Ոստիկանության պետի հրամանով հեռացվել է համակարգից»:
Ավելի մանրամասն՝ aravot.am