«Ամեն ինչ չի ասված, բայց ասվածն անկեղծ է»
Advertisement 1000 x 90

«Ամեն ինչ չի ասված, բայց ասվածն անկեղծ է»

Հրանտ Խաչատրյանի գրառումը.

«Քիչ առաջ այս հորդորը տեղադրեցի Կարեն Կարապետյանի ֆան ակումբի էջին։ Ամեն ինչ չի ասված, բայց ասվածն անկեղծ է․

Հարգարժան պարոն Կարապետյան․

Երկրում ոգևորություն է, հույզեր, հեղեղ։ Միջազգային առումով մեզ աննախադեպ հնարավորություն է տրվել մեր երկիրը արմատապես բարեփոխելու համար։

Նախորդ իրավիճակներում Դուք ընկալվել եք որպես դրական կերպար, իսկ Ձեր թերացումները դիտարկվել են որպես հայտնի կաշկանդումների արդյունք։

Այսօր Դուք առաջին դեմք եք, թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարի դերում։ Ու այդ սպասումների, պայծառ հուզերի փուլում «կախել», ու «կախված» եք պահում առաջիկա ընտրությունների վերահսկելիության հարցը։

Հասկանում եք, որ ամենամեծ ցանկության դեպքում չեք կարող լուծել այդ խնդիրը արատավորված ու մերժված կառույցների միջոցով։ Իսկ եթե մտածում եք, որ կարող եք – դրան ոչ ոք չի հավատա։ Ասելով, որ ժողովուդը չի ընտրում, ինքներդ խաբում եք առաջին հերթին Ձեզ՝ այդպիսի խնդիր չի դրված։

Ժողովուրդը միշտ իրավունք ունի առաջադրելու ու ընտրելու։ Ներկա կառույցներով վերջինս հնարավոր է միայն քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում։ Բանակցությունները դուք ձգձգում եք անհասկանալի պատրվակներով, ողջ ժողովրդին (ներառյալ Ձեր կողմնակիցների) չեք դիմում տրամանաբանական տարբերակի առաջարկությամբ։

Վերանայե՛ք Ձեր մարտավարությունը հանուն ճգնաժամից պատվով դուրս գալու։ Վիճելի հարցերը հնարավոր կլինի անմիջապես քննարկել, երբ հայտարարվեն ազատ ընտրություններ ու մարդիկ ընկալեն դրանց երաշխավորին։

Աշխարհի վերջը չէ, բայց կարող է մեզ համար սև օր դառնալ։ Իսկ հաջողության դեպքում կգնահատվեն բոլոր ներդրում ունեցողները։ Հավատացե՛ք ինձ, Ձեր անձնական դիրքորոշումը չափազանց կարևոր է։

Հրանտ Խաչատրյան
Երևան, ապրիլի 25, 2018թ․»



Նման նյութեր