Գեղամ Ղարիբջանյանը հայտնի է որպես պնակալեզ, քծնող և նա փորձում է տեղ գտնել նշմարվող նոր կոնֆիգուրացիայում. արձագանք՝ Ղարիբջանյանի հայտարարությանը. aysor.am
Advertisement 1000 x 90

Գեղամ Ղարիբջանյանը հայտնի է որպես պնակալեզ, քծնող և նա փորձում է տեղ գտնել նշմարվող նոր կոնֆիգուրացիայում. արձագանք՝ Ղարիբջանյանի հայտարարությանը. aysor.am

Այսօր «Armlur.am»-ի միջոցով Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին.

«Ազգային զարթոնքն անկասելի է, և յուրաքանչյուրս, թեկույզ ուշացած, պարտավոր է միանալ իրեն ծնած ժողովրդին։ Օրեր առաջ միակ համարձակը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էր, ով անմիջապես արձագանքելով Նիկոլ Փաշինյանին, անձամբ եկավ Հանրապետության հրապարակ հանդիպելու նրա հետ։ Այժմ մամուլում պաշտոնակատարների մրցակցություն է սկսվել, թե ով, երբ և ում կոչին է արձագանքել։ Ամոթ է։ Ժողովուրդը միշտ ճիշտ է, և նրա բնազդը անսխալական։ Աստված պահապան Հայ ժողովրդին»։

Aysor.am-ի խնդրանքով մեկնաբանելով Գեղամ Ղարիրբջանյանի անունից տարածված հայտարարությունը՝ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ Ղարիբջանյանը իր կարիերայի ողջ ընթացքում հայտնի է եղել որպես «պնակալեզ և քծնող»։

Ըստ արտգործնախարության պաշտոնյայի՝ այդ հայտարարությամբ նա ամենայն հավանականությամբ իրեն բնորոշ քծնանքով փորձում է տեղ գտնել նշմարվող նոր կոնֆիգուրացիայում։

«Բայց դավաճանները ոչ մի տեղ հարգված չեն, իսկ այդ խարանը հետապնդելու է նաև Գեղամ Ղարիբջանյանին», – ընգծեց մեր զրուցակիցը։



Նման նյութեր