
Ես ուզում եմ հստակ զգուշացնել, որ եթե հանկարծ փորձ արվի «Հանրապետական» կուսակցության որևէ թեկնածուի նույնիսկ առաջադրել որպես վարչապետի թեկնածու, ուրեմն ժողովուրդը կշրջափակի Ազգային ժողովի շենքը, կառավարության շենքը, բոլոր կառավարական շենքերը, Հանրապետության հրապարակից հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության համակարգող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Ես այս պահից Կարեն Կարապետյանին զգուշացնում եմ՝ այլևս ոտք չդնել կառավարական որևէ շենք», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։