Հեղափոխությունը չի կարող փոխել մարդկանց, պարզապես բացահայտում է սրիկաներին և երկերեսանիներին
Advertisement 1000 x 90

Հեղափոխությունը չի կարող փոխել մարդկանց, պարզապես բացահայտում է սրիկաներին և երկերեսանիներին

Art Lunch կազմակերպության հիմնադիր Բակուր Մելքոնյանի գրառումը ֆեյսբուքյան իր էջում. «Երեկ մի մեքենա համարանիշները հանած, փոխարենը 777777 համարանիշ դրած, պատուհաններից մի 5֊6 երիտասարդ դուրս եկած Նալբանդյան փողոցով հանդիպակած ուղի մտած, մեծ արագությամբ սիգնալ տալով գնում-գալիս էր: Երրորդ անգամ ձեռքով արեցի ու անպատվեցի բարձրաձայն: Չկանգնեցին, գնացին: Ազնիվ ասեմ այդ պահին մտքումս մտածեցի լավա չկանգնեցին: Անիմաստ վիճաբանություն, հետո էլ թե բա գործարարը ծեծել ա ցուցարար երիտասարդներին (եթե իրանք ինձ չծեծեին?)…

Բայց այսօր կարդալով, որ երիտասարդ ընտանիքի երկար սպասված միակ 1 տարեկան զավակը մահացել է առանց համարանիշ երթևեկող մեքենայի պատճառով ստեղծված ավտովթարից, շատ ափսոսացի, որ չեն կանգնել?

Բայց նաև ասեմ, ես հստակ հասկանում եմ այդ երիտասարդների ուզածը և ինչու էին իրենք 777777 համարանիշ ընտրել: Դե իրենք ժամանակին շատ են նեղվել, որ որոշ քրեաօլիգարխիկ դեմքեր մինչ հեղափոխությունը կարողանում էին գոլդ համարանիշներով անկանոն երթևեկել և իրենք ջղայնանում էին այդ երևույթի վրա, բայց ոչ թե որպես վատ երևույթ, այլ որ իրանց չէր կարելի, իսկ հիմա իրանց թվում թե ամեն ինչ կարելի ա:

Ինչպես փողը չի փչացնում լավ մարդուն, այլ ի ցույց է հանում մարդու մեջ թաքնված տականքությունը, այնպես էլ հեղափոխությունը չի կարող փոխել մարդկանց, պարզապես բացահայտում է սրիկաներին և երկերեսանիներին? »:



Նման նյութեր