ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը։
Պրն Տոնոյանը իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակը արագ կարդիականացվի և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։
Կարծում եմ՝ պրն Տոնոյանը կշարունակի ծառայել մեր հայրենիքին այդ նոր կարգավիճակով։
Եվ առհասարակ, ազնիվ և պրոֆեսիոնալ մարդիկ պետք է շարունակեն աշխատել»։