«Զուտ կրթական տեսանկյունից շատ կարևոր է, որ դրական բաներ գրող մարդիկ վերջին օրերին նեգատիվ բաներ են գրում, և հակառակը։ Կարևոր է, որ մարդկանց միտքը կարծրացած վիճակից դուրս գա։ Նեգատիվ ապրումներ ունեցողները զգան պոզիտիվի արժեքը, իսկ պոզիտիվները զգան նեգատիվի անխուսափելիությունը։ Կարևոր է նաև, որ 20 տարի իշխողի դերում գտնվող մարդկանց խումբը հայտնվի իշխվողի դերում, որպեսզի հասկանա, թե ինչքան դժվար է այն մարդկանց կյանքը, ովքեր իշխանական ու կուսակցական կապեր չունեն իրենց խնդիրները լուծելու հարցում։ Իսկ 20 տարի իշխվողի դերում հայտնվածներն էլ հուսով եմ իշխողի դերում հայտնվելուց հետո ավելի խղճով կկառավարեն Հայաստանը»,- գրել է Սերոբ Խաչատրյանը։
Սերոբ Խաչատրյան. «Կարևոր է, որ մարդկանց միտքը կարծրացած վիճակից դուրս գա»
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ