Ովքեր շարունակում են իշխանությունը գյոզերով Կարեն Կարապետյանի տակ պահելու գյոզերով հակահեղափոխությունը /որը հանցագործություն է/, իմացեք, Հայաստանը հանձնում եք Գազպրոմին: Այս խաղը վաղուցվանից է պլանավորված: Դուրս եկեք այդ խաղից, միամիտներ, թողեք թող գոնե այս կերպ լուստրացիա լինի, հասկանանք, թե մեր մեջ ով ով է: Անգամ Սերժ Սարգսյանը խաղն ու քցոցին հասկացավ ու իշխանությունը նրան չհանձնեց, այլ ասաց՝ Նիկոլն է ճիշտը, ինչը իսկապես հարգանքի արժանի քայլ էր ու հետո պարզ կդառնան տողատակերը, իսկ երեկ էլ նամակով իր խմբակցության անդամներին հրավիրեց՝ ասելով, եթե լավ չեք հասկացել, թե ինչու եմ արել, եկեք բացատրեմ: Այնպես որ ուրիշ բան է տեղի ունենում, ու հետ կանգնեք, սպասեք Արմեն Գևորգյանի վերադարձին՝ ինստրուկտաժներով:
Մոռացա ասեմ. կարդացեք նաև Վլադիմիր Գասպարյանի ուղերձն ու Արմեն Սարգսյանի ուղերձը պետականության թեմայով: Լևոն Արոնյանի դիրքորոշման փոփոխությունն էլ վրադիր: