Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին վաղը՝ 12։00-ին, հրավիրում է բանակցության
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին վաղը՝ 12։00-ին, հրավիրում է բանակցության

Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» շարժման նախաձեռնած հանրահավաքը։

Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են շարունակել բանակցությունները։

«Ինչպես և նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ վաղը՝ ժամը 12։00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում է «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը։

«Բայց, ինչպես ես ասացի, մենք ունենք մեկ կոնկրետ պայման՝ ինչպես և Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ»,- հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չի բանակցելու։



Նման նյութեր