«Տաշիր Գրուպի» ղեկավար, հայ գործարար Սամվել Կարապետյանի վերահսկողության տակ գտնվող ընկերությունը կվերանորոգի մոսկովյան մետրոյի 53 կայարանների նախասրահները։
Մոսկվայի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տվյալ պահին նորոգման աշխատանքներ են ընթանում 30 կայարանում։ Կապալառուն «Տաշիր Գրուպի» կազմում ընդգրկված «Կասկադ Էներգոն» է։
«Կասկադ Էներգոն» Մոսկվայի քաղաքապետարանի խոշոր կապալառուներից է։ Ընկերությունը զբաղվել է մայրաքաղաքի լուսավորությամբ ու Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի օվկիանարիումի համար ջերմացանց անցկացնելով։
Ի դեպ՝ Կարապետյանի ընկերությունն ու ևս երկու կապալառու այդ աշխատանքների համար ընդհանուր առմամբ երեք միլիարդ ռուբլի են ստացել։