Մեր հեղափոխության հիասքանչ ինքնատիպությունը կայանում է նրանում, որ այն ստեղծեց երկիշխանություն. Արթուր Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

Մեր հեղափոխության հիասքանչ ինքնատիպությունը կայանում է նրանում, որ այն ստեղծեց երկիշխանություն. Արթուր Մարտիրոսյան

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն անդրադառնալով այս օրերին տեղի ունեցող հայաստանյան իրադարձություններին, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակված թավշյա հեղափոխությանը, այսօրվա հանրավաքային ելույթին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկիշխանության մասին։

Մեր հեղափոխության հիասքանչ ինքնատիպությունը կայանում է նրանում, որ այն ստեղծեց երկիշխանություն։

Նիկոլ Փաշինյանը իրեն հայտարարեց որպես «ժողովրդական վարչապետ» և վստահություն հայտնեց, որ խորհրդարանի բոլոր խմբակցությունները այժմ պետք է մայիսի 1-ին կոնսենսուսով հաստատեն «ժողովրդական կամարտահայտությունը»։

Ամբողջ հարցն այժմ դրանում է. արդյո՞ք կհաստատեն։

Այստեղից ելնում են 3 սցենարներ՝ նրան հաստատում են անցումային շրջանի համար մինչև մայիսի 1-ի ընտրություն, հաստատում են ուրիշ թեկնածուի, 2 անգամ չեն հաստատում ոչ ոքի, ըստ Սահմանադրության՝ խորհրդարանն ինքնաարձակվում է, իսկ կառավարությունը պահպանվում է մինչև արտահերթ ընտրություններ։

Մինչև մայիսի 1-ը բոլոր սցենարներն էլ հնարավոր են, սակայն տարբեր հավանականություններ ունեն։ Ինձ համար դժվար է գնահատել դրանք։ Կողմնակի հայացքով՝ 25/25/50: Բայց ամեն ինչ շարժական է և փոփոխության ենթակա՝ նախ և առաջ խորհրդարանի ներքին կոնֆիգուրացիայի առանցքով։ Երկրորդ և երրորդ սցենարների դեպքում Հայաստանում կհաստատվի փաստացի երկիշխանություն,  և ճգնաժամը կշարունակվի։

Ժամը 12:00-ին նա հանդիպում է նշանակել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Պայմաններն ու օրակարգը նույնն են՝ իշխանության փոխանցում «ժողովրդական թեկնածուին» ԶԼՄ-ների ներկայությամբ։

Պետք է արժանին մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Նա կարողանում է «բոցավառել» հասարակությանը։ Վստահ եմ՝ նրա հանրային ելույթները ուսումնասիրության առարկա կդառնան, և հնարավոր է՝ ոչ միայն Հայաստանում։ Եթե հայտնվի նրա ելույթի սղագրությունը՝ ես ինքս հաճույքով կվերլուծեմ նրա խոսքը։



Նման նյութեր