ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 26-ին, ժամը 20:12-ին տեղեկություն է ստացել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ ոստիկանության նախկին հենակետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Mitsubishi Lancer Evolution» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հրդեհը մարվել է տեղի ուժերով: Շարժիչի հատվածում այրվել են էլեկտրական լարեր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան: