Երկամյա թմբկահարը ԶԼՄ-ների աստղ է դարձել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երկամյա թմբկահարը ԶԼՄ-ների աստղ է դարձել

Զանգվածային լրատվամիջոցներն ուշարդություն են դարձրել երկամյա տղայի՝ Լենոքսի վրա, որը հանպատրաստից հարվածային հարմարանքի վրա որոշ մեծահասակներից ավելի լավ է նվագում:

Մասնավորապես, Mashable պորտալը հիանում է այն բանով, որ մինչ տղայի հասակակիցներն առաջին քայլերն են անում այբուբենի ուսումնասիրման գործում, նա ռիթմի ցնցող զգացողություն է ցուցադրում:

Life of Lennox ալիքի տնային տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է երեխան երաժշտության ներքո փայտիկներով հարվածում փոքր սեղանին, բաց չի թողնում ոչ մի բիտ և նույնիսկ ոչ մեծ սոլո է ցուցադրում: Գրառման հեղինակները խորհրդածում են, թե ինչ կլիներ փոքրիկի հետ, եթե նա իսկական թմբուկ և ուսուցիչ ունենար: