«Հակառակ պարագայում չկա երաշխիք, որ դու իրոք բոլորի համար ես տարածքը մաքրում, այլ ոչ թե անձամբ քո»
Advertisement 1000 x 90

«Հակառակ պարագայում չկա երաշխիք, որ դու իրոք բոլորի համար ես տարածքը մաքրում, այլ ոչ թե անձամբ քո»

Սպարտակ Սեյրանյանի գրառումը. «Ռավի Շանկարն ասում էր. «Քանի դեռ թիավարել չես սովորել, նավակը փոխելն անիմաստ է»: Նույն տրամաբանությամբ, անիմաստ է փորձել փողոցի կեղտը մաքրել, եթե ինքդ քո տունը խոզանոց ես սարքել, եթե ինքդ քո մեջ մաքրություն չունես: Որովհետև մաքրություն սիրող մարդը նախ իր տունը, իր մտքերը, իր հոգին է մաքրում, հետո նոր անցնում ուրիշներին:

Որովհետև պիտի մաքուր լինես, որ մաքուրն ու կեղտոտը զանազանես: Հակառակ հերթականությունը չի աշխատում: Հակառակ պարագայում չկա երաշխիք, որ դու իրոք բոլորի համար ես տարածքը մաքրում, այլ ոչ թե անձամբ քո: Որովհետև, համաձայնեք, հսկայական տարբերություն կա, երբ մարդ արդարություն է ուզում` ընդհանրապես ու բոլորի համար, և, երբ մարդ ուզում է, որ կոնկրետ իր հանդեպ արդար լինեն, ընդ որում` արդարության մասին իր պատկերացումով ու իրեն ձեռնտու տարբերակով»:



Նման նյութեր