Google Maps-ն արդեն կծանուցի խցանումների մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Google Maps-ն արդեն կծանուցի խցանումների մասին

Google Maps-ի նոր տարբերակը դարձել է ավելի հարմար և օգտակար: Հավելվածը տեղեկատվություն կհաղորդի փողոցների ծանրաբեռնվածության և խցանումների մասին:

screenshot_20161017-133646_1476700790

Քարտեզային հավելվածի նոր տարբերակը ծանուցումների տեսքով կհայտնի խցանումների մասին, եթե նախապես տաք ձեր համաձայնությունը: Հավելվածի թարմացումից հետո մեխանիկորեն կկարգավորվի նոր հնարավորությունը:

screenshot_20161017-122708_1476700735

Եթե դուք հաճախ եք մեքենայով ճանապարհ գնում և ցանկանում եք պարբերաբար ստանալ խցանումների մասին տեղեկատվություն, ապա կարող եք գլխավոր էկրանին ավելացնել հավելվածի հատուկ վիդջետը:

Այս հնարավորությունից օգտվելու համար պետք է ունենաք Google Maps-ի 9.39 տարբերակը:

Սիրարփի Աղաբաբյան