Վահան Ասատրյանի գրառումը.
«Առավոտ իմ 46 տարվա ընկերոջ հետ զրուցում ենք, ինքը թե՝ Նիկոլը սենց, Նիկոլը նենց, Նիկոլը ժողովրդին տալու ա փուռը, Նիկոլը կանգնել չգիտի, Նիկոլը հեղափոխության հրեշն ա, Նիկոլն իր շահի համար արյուն էլ կթափի, բա աչքեր չունի ու էդպես… մի խոսքով՝ ծնկներին ա խփում ու անեծք տալիս…
…հիմա կասեմ նույնն, ինչ առավոտյան իմ 46 տարվա ընկերոջը.
…մենք հիմա Նիկոլ Փաշինյանի հանդեպ անում ենք էն, ինչ անում էինք վերջին տաս տարում ու հատկապես նախորդ երկու շաբաթներին Սերժ Սարգսյանի հանդեպ՝ մեր բոլոր խնդիրները բարդում ենք մեկ անձի վրա ու մեր խնդիրների լուծումը ուզում ենք տեսնել մեկ անձի քայլերում… դիվականցնում ենք նրան՝ մեր բաժին պատասխանատվությունից հրաժարվելու սուրբ նպատակով… մուննաթի իրավունքը պահպանելու նպատակով… մենակ թե չմտածենք՝ քայլենք… մենակ թե հետևից տանող լինի, դեմից գնացող լինի, ուր գնանք ասող լինի…
…վարորդները լավ գիտեն, վարորդների 98%-ը մառախուղին գերադասում է դիմացից շարժվող մեքենա ունենալ, որովհետև մառախուղի մեջ առաջ գնալը շատ դժվար է… իսկ հետևից՝ համ հարմար է, համ էլ, որ մի բան լինի՝ կհասցնենք արգելակել…
…և ուրեմն մի բան հասկանանք՝ դիմացից գնացող փնտրելը 98%-ի ճակատագիրն ա, 2%-ի ճակատագիրը հետևից էս բոլորին քարշ տալն ա ու նաև նրանց անեծքի տակ մնալը… ժիրաֆ բալշոյ, եմու վիդնեյ…
…Նիկոլ Փաշինյանը ոչ մի հարցում մեղավոր չի… մեղավոր չէր երեկ, մեղավոր չի էսօր, մեղավոր չի լինելու վաղը՝ անգամ եթե ծով արյուն թափվի… մեղավոր չի… ես մերժում եմ որևէ մեկի՝ նրա հանդեպ մուննաթի իրավունքը…
…քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը անում ա էն, ինչն անում է ցանկացած քաղաքական գործիչ՝ ձգտում է իշխանության… ճիշտ է՝ ձգտում է ամեն գնով, բայց դա են անում քաղաքական գործիչների 98 տոկոսը… նույնն անում է Կարեն Կարապետյանը… երևի էն երկու տոկոսն է որ ունի իր կարմիր գիծը, ունի ստեղծած, որը չի դնի իշխանության զոհասեղանին…
…Նիկոլ Փաշինյանը շատ լավ քաղաքական գործիչ է և լավ գիտի, որ կա երեք հեռանկար էս իրավիճակում.
1. վա բանկի արդյունքում ձեռք բերել լիակատար ներքին իշխանություն…
(կանգ չառնելով անգամ դրա դիմաց արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերում հնարավոր մեծագույն զիջումները)
2. վա բանկի արդյունքում Save անել խաղը, հետագայում նույն տեղից Load անելու ակնկալիքով ու ավելի մեծ փորձով (սա նախկինում արդեն աշխատել ա, ինչու պիտի չաշխատի հաջորդ անգամ)
3. վա բանկի արդյունքում նահատակվել ու սրբագործվել, ինչը ցանկացած հայ գործչի ultimate երազանքն ա, ի վերջո, բոլոր ժամանակների մեր մեծագույն ազգային հերոսը Վարդան Մամիկոնյանն ա, իսկ սիրած հաղթանակը՝ բարոյականը…
(ջհաննամը, թե, ասենք, Հոլանդիայի ռազմական ակադեմիայում Ավարայրի ճակատամարտը ներառված չէ դասընթացում, որպես վերլուծելու արժանի օրինակ, թե ինչպես չի կարելի պատերազմել)
…Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նորագույն պատմության մեջ անգերազանցելի գործիչ ա և արդեն կանգնած ա 1988-ից մինչ այժմ մեր ունեցած հինգ լավագույն քաղաքական գործիչների շարքում՝ դասագրքերում, գրողը տանի… իր մեջ մեղավոր մի փնտրեք, ապագա զարգացումներում ինքը մեղավորություն չունի…
…իրական պատասխանատվությունը առաջնորդի հետևից քայլող յուրաքանչյուրինն ա… գործչին վա բանկ գնալու հնարավորություն տվող յուրաքանչյուրինը, նրա ականջին իր մեծության ու անելիքների մասին փսփսացող յուրաքանչյուրինը… կես միլիոնանոց groupthink-ի յուրաքանչյուր մասնակցինը..
…հետագայում, երբ ես ցիրկի աղետալի հետևանքների մասին կսկսեք Նիկոլ մեղադրել, ձեր հիսթափությունների համար մեաղդրել օրինաչափ ու իրավաչափ կերպով իր քաղաքական պայքարում ձեզ ներքաշած գործչին… խնդրում եմ, շատ եմ խնդրում, հիշեք էս պահը, էս օրը… որ ձեզ մեղադրեք ու գոնե հետագայում չկրկնեք հին սխալները՝ մտածելուց հրաժարվելը…
…սրան-նրան մերժելուց ու հրաժարական պահանջելուց պարտադիր չէ մերժել միտքը ու հրաժարվել մտածելուց…»: