Էս փոփոխության տերը Նիկոլ Փաշինյանն է, և «Ելք»-ի ճակատագիրն ավելի շատ կախված է նրանից. Արամ Սարգսյան. factor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Էս փոփոխության տերը Նիկոլ Փաշինյանն է, և «Ելք»-ի ճակատագիրն ավելի շատ կախված է նրանից. Արամ Սարգսյան. factor.am

Անկախ մայիսի 1-ին Ազգային ժողովում տեղի ունենալիք ընտրության արդյունքներից՝ Հայաստանում այսուհետ ամեն ինչ ավելի լավ է լինելու, քան մինչ այս էր:

Factor.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Ժողովուրդն ապացուցեց՝ իշխանության իրական տերն ինքն է: Եվ այդ մտքին ժողովրդին բերեց Նիկոլ Փաշինյանը, որն ունեցավ լուրջ անձնական ներդրում այս ամենում: Իմ ներդրումը չնչին է, Ազգային ժողովի մեկ-երկու ելույթով կամ ի սկզբանե Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի վատ ազդեցությունը հանրությանը ներկայացնելով»,- նշեց Արամ Սարգսյանը:

Ըստ Արամ Սարգսյանի՝ հանրությունն այժմ ուզում է տեսնել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի թեկնածու, և այդ հանրության ազդեցությունն է, որ ԱԺ պատգամավորներին պետք է բերի նման որոշում կայացնելուն: Հարցազրույցի ընթացքում Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի շարժմանը չմիանալուն, Սերժ Սարգսյանի հրաժարականին և առաջիկայում սպասվող քաղաքական զարգացումներին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

factor.am



Նման նյութեր