ՌԴ Պետդումայի պատգամավորները, որոնք ընդգրկված են ԱՊՀ երկրների հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովների կազմում, Երևան են ժամանել հայ գործընկերների, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու նպատակով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությանը:
«Հանձնաժողովի 9 անդամները, Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ, այս պահին գտնվում են Հայաստանում, որտեղ հանդիպում է անցկացվում Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչների հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը,- Մենք խնդրել ենք, որ հանդիպում կազմակերպվի ընդդիմության հետ: Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է մեզ հետ հանդիպելու, ապա մենք մեծ հաճույքով կզրուցենք նրա հետ:
Ի դեպ՝ աղբյուրը չի հստակեցրել, թե ինչ հարցեր են քննարկվելու:
news.bigmir.net