Երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման փաստը հաստատել են նաև ՀՅԴ խմբակցությունից՝ հանդիպումն օգտակար որակելով:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը SHANTNEWS-ին տեղեկացրեց, որ վարչապետի թեկնածուի՝ իրենց դիրքորոշման վերաբերյալ դեռ նոր բան չի կարող ասել, բայց, ամենայն հավանականությամբ, այդ մասին կխոսեն շուտով: Հարցին՝ ի՞նչ նկատի ունեք շուտով ասելով, Համբարձումյանը պատասխանել է.
«Կարծում եմ՝ հենց այսօր նորություն կհաղորդեն, քննարկումները շարունակվում են»։