Գևորգ Կոստանյանը բացառում է ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու հնարավորությունը
Advertisement 1000 x 90

Գևորգ Կոստանյանը բացառում է ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու հնարավորությունը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը բացառում է, որ ՀՀԿ-ական պատգամավորները վարչապետի պաշտոնում կքվեարկեն ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին: Պատգամավորը նման հայտարարությամբ հանդես եկավ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Կոստանյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն կքննարկի և կորոշի, թե ում թեկնածությանն է կողմ քվեարկելու: Դիտարկմանը, թե այդ թեկնածուն կարող է լինել Նիկոլ Փաշինյանը, Կոստանյանը պատասխանեց. «Ես բացառում եմ: Բացառում եմ, որովհետև ես չեմ պատկերացնում նման իրավիճակ»:

Կոստանյանը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել, քանի որ խորհրդարանական մեծամասնության փոփոխություն չի եղել:  «Ցանկացած մարդ, որը գոնե մեկ անգամ ընթերցել է մեր Սահմանադրությունը, կհասկանա՝ ինչ է նշանակում իշխանափոխություն։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում իշխանափոխություն բացառապես ենթադրում է խորհրդարանական մեծամասնության փոփոխություն։ Վարչապետ կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը երբեք չի կարող դիտվել իշխանափոխություն»,- հայտարարեց Կոստանյանը:



Նման նյութեր