Հեղինակավոր Forbes հանդեսի տվյալներով՝ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր ղեկավար Ջեֆ Բեզոսը, ապրիլի 26-ին իր ահռելի կարողությանն ավելացրել է ևս 12 մլրդ դոլար:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, մեկ օրում կարողության նման աճը պայմանավորված էր Amazon.com Inc.-ի արժեթղթերի գնի 6.3% աճով:
Հայտնի է, որ այժմ Բեզոսի կարողությունը կազմում է 134 մլրդ դոլար:
Նշվում է, նախքան այս աշխարհի ամենահարուստ մարդն էր համարվում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: