«Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը՝ որպես անբարոյականների բացահայտման հարթակ»
Advertisement 1000 x 90

«Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը՝ որպես անբարոյականների բացահայտման հարթակ»

Գագիկ Համբարյանի գրառումը.

«Ապրիլի 27-ին Գյումրիում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը ամբողջությամբ բացահայտեց Շիրակի պետհամալսարանի ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի վատահամբավ ղեկավար Սահակ Մինասյանի շրջապատի ոչ միայն փտած, այլև անբարոյական լինելու փաստը…

Մարդիկ, չնայած դրանց մարդ կոչելը մեծ շռայլություն է այդ արարածների համար, ովքեր ընդամենը մեկ տարի առաջ ԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի համար վազվզում էին և 10-15 հազար դրամով ձայն գնում ԱԺ պատգամավոր, Սերժ Սարգսյանի մերձավոր Արման Սահակյանի համարում շտաբի պետն է Սահակ Մինասյանը և ում շնորհիվ էլ նաև այդ վասատակաշատ կաշառակերը կարգվեց ՇՊՀ ռեկտոր, հիմա մեծ ուրախությամբ մասնակցում էին ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի և ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի հարազատ ՀՀԿ-ին բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին և ծափերող ողջունում նրա հակահհկական կարգախոսները…

Հիմա կասեն. «Մարդ էին, սխալվել էին…» Ո՛չ, հարգելիներս,նրանց նման տականքները ծախվել էին… Ծախվել էին 15 հազար դրամով, որից 10 հազարը տալիս էին ընտրողին, իսկ 5 հազարն էլ գրպաններն էին դնում… Ծախվել էին, երբ գումար վերցնելով և պաշտոններ ստանալով ՀՀԿ-ականներից, սկսեցին ջնջել սոցցանցերում իրենց հակաիշխանական գրառումները և հրաժարվել ընդդիմադիր ընկերներից, հայտարարելով, թե ով է, օրինակ Բ.Լ.-ն որ իմ ընկերն էլ լիներ…

Մեկին էլ տեսա Սահակի շրջապատից… Մի անամոթի մեկը… Նողկալի արարած, ով, լինելով ՇՊՀ ռեկտորի տխրահռչակ էթիկայի հանձնաժողովի անդամ և կատարելով այդ կաշառակերի հրահանգները, մեր դեմ դավեր էր նյութում և բարբաջանք-հարցազրույցներ տալիս,մոռանալով, թե ինչեր է «արել» Սահակ Մինասյանն իր համար (իրոք արել է), երեկ ակտիվորեն, ընտանյոք հանդերձ «Նիկո՛լ,Նիկո՛լ…» էին վանկարկում… Սա էլ էր 15 հազար դրամով ձայն գնում Արման Սահակյանի համար…

Չնայած ծախու և բոլոր վարչակարգերին ծառայած,կոռումպացված Սահակ Մինասյանի շրջապատն այսպիսի արարածներով էլ պետք է պատված լիներ…

Սեփական շահով առաջնորդվող Սահակ Մինասյանի շրջապատն էլ իր նմաններով պետք է համալրվեր.հարմար պահին դավաճանում են տիրոջը,ինչպես իրենց տերն է դավաճանում սեփական «պապաներին»… Ինչպես ասում են՝ «Նմանը նմանին է գտնում…»

Հ.Գ. Ի դեպ, հանրահավաքին բերել էին նաև երեխաներին… Հիմիկվանից սովորեցնում են հարմարվելու, լողալու, սողալու և ծախվելու արվեստին…»: