Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է գործարար Իոն Ցիրիակի խոսքերն այն մասին, որ մարզիկը ավելորդ քաշ է հավաքել: Այդ մասին գրում է The New York Times-ը:
«Ես կարծում եմ, որ մարդիկ սեփական կարծիքի իրավունք ունեն: Ակնհայտ է, որ ինձանով կանանց թենիսը չի ավարտվում: Բայց ես կխոսեմ նրա հետ, հավատացեք ինձ: Ես նրա հետ կխոսեմ: Դրանք անբարյացակամ և սեքսիստական խոսքեր էին: Հնարավոր է, որ նա անբարյացակամ մարդ է»,- ասել է Ուիլյամսը:
Մարտի 21-ին Մայամիում կայացած առաջնության շրջանակներում թենիսիստուհին 3:6,2:6 հաշվով պարտվել է ճապոնուհի Նաոմի Օսակեին: Մարտի 9-ին Ուիլյամսը առաջին անգամ էր թենիսի հրապարակ դուրս եկել՝ ծննդաբերության հետ կապված 13-ամսյա ընդմիջումից հետո