Եվրոպական նոր օրենքը թույլ կտա կարդալ գործատուի նամակագրությունը
Advertisement 1000 x 90

Եվրոպական նոր օրենքը թույլ կտա կարդալ գործատուի նամակագրությունը

Մայիսի 25-ից ԵՄ երկրների տարածքում նոր օրենք է սահմանվել, կապված՝ անձնական տվյալների կարգավորման, հրապարակման հետ: Այս մասին գրում է The Guardian-ը:

Այսուհետ ձեռնարկության ցանկացած աշխատակից կարող է իր մասին տեղեկություն ստանալ գործատուից, որն իր հերթին ունի 30 օր տեղեկության հավաքագրման համար, ինչպես նաև էլեկտրոնային նամակների, արտադրական ձեռքբերումների մասին, հարցազրույցի նյութը, հաճախելիության, խրախուսանքների և տույժերի մասին ինֆորմացիան: Հնարավոր է նաև ստանալ աշխատատեղից տեսագրության մանրամասներ: Մասնագետների կարծիքով, դա թանկ հաճույք է:

Հարցմամբ դիմած ընկերությունը իրավունք չունի պահանջել կից տեղեկատվություն, որը կարող է վերաբերվել այլ աշխատակցի: Փաստորեն, բոլոր գրառումները, պետք է մշակվեն, խմբագրվեն:

Նոր օրենքը կնպաստի դատական վիճաբանությունների ժամանակ իրավապահ մարմինների էֆեկտիվ աշխատանքին:

hightech.fm