Երևանում յուրատեսակ համերգով հանդես կգա «Յոթ/Ութ» («Seven/ Eight Band») խումբը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում յուրատեսակ համերգով հանդես կգա «Յոթ/Ութ» («Seven/ Eight Band») խումբը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 20-ին ժամը 19-ին մենահամերգով հանդես կգա յուրատիպ «Յոթ/Ութ»(«Seven/ Eight Band») խումբը: Հայ հանդիսատեսի համար խմբի հետ ելույթ կունենան հատուկ հյուրեր Նորայր Բարսեղյանը և Միսիրլի Ահմեթը: Համերգը կազմակերպել է Mezzo Production ընկերությունը: Խմբի հնչեցրած ստեղծագործությունների հիմքում 7/8 երաժշտական ռիթմն է ,բայց երեկոյին կներկայացվեն նաև դասական և ժողովրդական գործեր, հեղինակային նոր ստեղծագործություններ՝ յուրահատուկ գործիքավորմամբ: «Seven/ Eight Band»-ն առաջին անգամ ելույթ է ունեցել 2014 թվականին Ռուսաստանի նկարիչների կենտրոնական տան բեմում: Խմբի ստեղծման գաղափարը ծագել է Վարդան Կարիմյանի մոտ, ով ցանկություն ուներ մեկ երաժշտական նախագծում միավորել Ռուսաստանի` միաժամանակ տարբեր գործիքներ նվագող լավագույն երաժիշտներին: Կարիմյանը ծրագրել էր, որ «Seven/ Eight Band»-ը պետք է դառնա ոչ սովորական անսամբլ, որտեղ յուրաքանչյուր երաժիշտ փայլուն վիրտուոզ է և վարպետ.երաժշտական խմբի ամեն ելույթ պետք է լինի անզուգական ու հիշարժան: Բեմում պետք է հանպատրաստից արվեստ ծնվի:

14801027_10205472933781465_411326593_n

Ի դեպ, «Յոթ/Ութ» խմբի պրոդյուսերն է ՈՒՀԱ «ԵրՄի» թիմից հայտնի Արսեն Դանիելյանը: Հավելենք, որ խմբի անդամ և համերգային երեկոյի հյուր հայազգի Նորայր Բարսեղյանը 14 տարեկանից ինքնուրույն է սովորել նվագել դուդուկ, զուռնա, կլարտներ և այլ գործիքներ: Նա աշխատել է ռուսական շոուբիզնեսի հայտնի այնպիսի դեմքերի հետ,ինչպիսիք են Ավրաամ Ռուսոն, Սոսո Պավլիաշվիլին, Գլյուկոզան և Իրինա Ալեգրովան: