Ուշադիր կարդալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի BBC News-ին անգլերենով տրված հարցազրույցի հայերեն թարգմանությունը՝ ի հայտ են գալիս մեզ համար շատ կարևոր դրվագներ: Ստացվում է, որ նախագահը, մեղմ ասաց, բնավ էլ չի արդարացնում նախորդ տարիներին ստեղծված իշխանական համակարգը: Արմեն Սարգսյանը մասնավորապես ասում է. «Ինչպես դուք արդեն տեսել եք, Երևանի փողոցներում մեծ ցույցեր են, որոնք տարիների ընթացքում արձանագրված խնդիրների արդյունք են, որոնք հասցեագրված ու լուծված չեն եղել, կլինի կոռուպցիա, սոցիալական անարդարություն, թե այն, որ երիտասարդներն այստեղ չեն տեսնում պայծառ ապագա՝ չնայած իրենց տաղանդին ու լավ կրթությանը: Կան նաև ուրիշ այլ գործոններ, որոնցից է, օրինակ, երկխոսության պակասը կառավարության և մարդկանց միջև»:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ