
Գրախանութներում է հայտնվել «Լևոն Տեր-Պետրոսյանը ռուսական մամուլում» գիրքը (Левон Тер-Петросян в российской прессе, «Либеральная миссия», Москва, 2018, 408 էջ)։ Հիշեցնենք, որ գիրքը հրատարակել է Ռուսաստանյան «Ազատական առաքելություն» («Либеральная миссия») հիմնադրամը: Գիրքը կազմել և առաջաբանով ու ծանոթագրություններով օժտել է անկախ լրագրող Դավիթ Պետրոսյանը։ Խմբագիրն Ավետիս Ավագյանն է։ Ժողովածուն նվիրված է Բորիս Ելցինի և Եգոր Գայդարի հիշատակին։