Պարը երիտասարդ արվեստ է, և պետք է ճիշտ ժամանակին հեռանալ. Մարինա Մարտիրոսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Պարը երիտասարդ արվեստ է, և պետք է ճիշտ ժամանակին հեռանալ. Մարինա Մարտիրոսյան. life.panorama.am

Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա:

Պարի միազգային տոնի կապակցությամբ Life.panorama.am-ը զրուցել է պարուհի Մարինա Մարտիրոսյանի հետ: Վերջինս նախ իր շնորհավորանքը հղեց իր գործընկերներին և պարարվեստի ներկայացուցիչներին:

«Պարողներ ջան, բոլորիս տոնը շնորհավոր: Մեզ մաղթում եմ լեցուն դահլիճներ, ծափառատ հանդիսատես ու հետաքրքիր շրջագայություններ»,- ժպիտով նշեց Մարինան:

Խոսելով իր ամենասիրելի արվեստի՝ պարի մասին և անդրադառնալով այն հանգամանքին, որ սա ժամանակավոր մասնագիտություն է՝ մեր զրուցակիցը նկատեց.

«Պարը երիտասարդ արվեստ է, և պետք է ճիշտ ժամանակին հեռանալ, բայց քանի դեռ մարդու հոգին, արտաքինը թույլ տալիս են բեմում լինել` ինչու ոչ: Ես շատ օրինակներ գիտեմ, օրինակ, Մայա Պլիսեցկայան` իմ սիրելի բալետի պարուհին. Նա մեծ տարիքում էլ երբեմն բեմում պարում էր: Հայ իրականության մեջ իմ սիրելի Սոֆի Դևոյանը ևս 35-ից հետո դեռ երկար տարիներ բեմում էր, հիմա էլ երբեմն տեսնում ենք նրան բեմում, ինչը ողջունելի է»:

Իր անցած ճանապարհից պարուհին գոհ է:

«Իմ պարային ուղին շատ հետաքրքիր ու բուռն է եղել և է: Բազմաթիվ շրջագայություններ եմ ունեցել, հետաքրքիր պահեր շատ են եղել, որի համար շատ ուրախ եմ»,- ընդգծեց նա:

Երկու երեխաների մայրիկը շարունակում է մտածել ապագա ծրագրերի մասին, որոնց մասին  խոսելիս՝ նշեց.

«Մոտ ապագայի անելիքներիս շարքում առաջինը մի քանի ամսով Հայաստան գալն է: Պարի հետ կապված Հայաստանում անելիք ունեմ` մոտ ընկերներիցս մեկի պարի դպրոցի 15 ամյակն է լինելու ամռանը՝ Երևանում, պիտի վարեմ նրանց հոբելյանական համերգը. Սա առաջինը չէ, նրանց հետ շատ եմ աշխատել: Իսկ մնացած ծրագրերի մասին կխոսեմ արդեն ավելի ուշ»:

life.panorama.am



Նման նյութեր