Հայ երգիչ Սևակ Խանաղյանի կատարած Եվրատեսիլի «Քամի» երգն ամենայն հավանականությամբ կզարմացնի բրիտանացի դիտողներին: Այսպես է սկսել բրիտանական Metro-ն Խանաղյանի երգին նվիրված նյութը՝ շեշտելով, որ երգի ընթացքում բեմը վերածվում է Սթոնհենջի նմանության հարթակի:
«Սա իրականում թերագնահատված երգ է, որը լավ է երևում կամերայի առջև: Սկզբում բեմը մշուշոտ է, այնուհետև բեմը լուսավորվում է»,- նկարագրում է նյութի հեղինակ Բենի Ռոյսթոնը: Նա նկարագրում է նաև Սևակի հագուստը: Նշելով «քամի» բառի հայերեն իմաստը՝ Ռոյսթոնը նշում է, որ նաև դրանով է պայմանավորված բեմի վրա արհեստական քամու առաջացումը:
Նա նշում է նաև երգի բառերն ու Եվրատեսիլում Հայաստանի կատարումների պատմությունը: