Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքներն աշխատում են ըստ չվացուցակի
Advertisement 1000 x 90

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքներն աշխատում են ըստ չվացուցակի

Որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը չի աշխատել ապրիլի 25-27-ին, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից:

Ապրիլի 25-ից մինչև 30-ը ներառյալ չէր չեղարկվել կամ ուշացվել Երևան-Գյումրի-Երևան երթուղու ոչ մի էլեկտրագնացք, այդ թվում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի գործող ճեպընթացը:

«ՀԿԵ» ՓԲԸ բոլոր էլեկտրագնացքներն աշխատում են ըստ չվացուցակի:



Նման նյութեր