
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել:
Հայ կիսապաշտպան կրկին վնասել է ծունկը: Առաջիկա 24 ժամերի ընթացքում հայտնի կդառնա, թե ինչ խորության է Մխիթարյանի վնասվածքը և արդյոք նա կխաղա Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի «Ատլետիկո» դեմ պատասխան խաղին: Նման հայտարարություն արել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: