Այսօր և վաղը՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Advertisement 1000 x 90

Այսօր և վաղը՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի տարածքում մայիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, մայիսի 4-5-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Ըստ նույն աղբյուրի՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:



Նման նյութեր