Սան Պաուլուում բարձրահարկ շենք է փլուզվել
Advertisement 1000 x 90

Սան Պաուլուում բարձրահարկ շենք է փլուզվել

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում բարձրահարկ շենք է փլուզվել, որտեղ հրդեհ է բռնկված եղել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հնարավոր է զոհեր լինեն:

Տեղի հակահրդեհային ծառայության տվյալներով պատահարի առթիվ, հնարավոր է, որ զոհեր լինեն, սակայն նրանց թվի մասին դեռ չեն հայտնում: Տեղեկությունների համաձայն, շենքը պատկանել է ոստիկանությանը, բայց արդեն երկար տարիներ այն լքված է եղել և այնտեղ սկսել են բնակվել անձինք, ովքեր կամայականորեն զբաղեցնում են այլոց կեցավայրերը:

Այդ պահին շենքում գտնվող մարդկանց քանակության մասին հայտնի տվյալներ չկան:



Նման նյութեր