Պաշտպանության նախկին նախարար ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանն այս պահին գտնվում է Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցում։ Մենք այցելեցինք հյուրանոց, սակայն Սեյրան Օհանյանի անվտանգության աշխատակիցները մեզ թույլ չտվեցին մեկ քայլ անգամ առաջ անցնել։
Մեզ ասացին, որ Սեյրան Օհանյանը ճաշում է, իսկ թե ե՞րբ կավարտի և դուրս կգա, չգիտեին։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Օհանյանը հանդես էր եկել հայտարարությունով՝ ողջունելով համաժողովրդական շարժումը և նշելով, որ դրամատիկ ոչինչ չի պատահի մեր երկրում, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ։ Ըստ ամենայնի, նա եկել է հրապարակ, որ մոտ լինի ժողովրդին, իսկ Հանրապետության հրապարակում հազարավոր քաղաքացիներ են հավաքվել և ուղիղ հետևում են ԱԺ նիստին։
Ամենայն հավանականությամբ, Սեյրան Օհանյանն էլ է սպասում քվեարկության արդյունքներին, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո անմիջապես միանա ժողովրդին։