ԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը. aysor.am
Advertisement 1000 x 90

ԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը. aysor.am

Գերմանիայում և ԵՄ այլ երկրներում կտրուկ աճել է ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների կողմից անհիմն դիմումների թիվը: Եվրոպական երկրները դրան բախվել են մուտքի արտոնագրերի ռեժիմը չեղյալ հայտարարելուց հետո, գրում է Regnum-ը:

Ըստ ընթացիկ տվյալների, միայն գերմանական գերատեսչությունները Վրաստանի քաղաքացիներից ստացել են մոտ 3 անգամ ավելի շատ դիմումներ, քան՝ մինչև վիզային ռեժիմի չեղարկումը՝ 2017 թվականի մարտը:

Ընդ որում, Գերմանիան, Շվեդիան և Իսլանդիան անհանգստություն են հայտնում ոչ այնքան ապաստան տրամադրելու խնդրանքով ներկայացված դիմումների քանակի, այլ այն հանցանքների թվի աճի պատճառով, որոնք Վրաստանի քաղաքացիներն իրականացնում են ԵՄ տարածքում:

Ստեղծված իրավիճակում Բրյուսելում կարող են քննարկումներ սկսվել երրորդ երկրի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու մեխանիզմն առաջին անգամ գործի դնելու շուրջ:

aysor.am



Նման նյութեր